Հրազդանի կիրճում քաղաքացին ընկել է գետը


14:10 , 19 հուլիս, 2017
Հուլիսի 19-ին, ժամը 13:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում քաղաքացին ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր  են մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: