Արցախում 6 ամսում ծնվել է 1083 երեխա


13:10 , 19 հուլիս, 2017

Արցախի Հանրապետությունում 2017 թվականի առաջին կիսամյակում ծնվել է 1083 երեխա, որոնցից 565-ը՝ տղա, 518- ը՝ աղջիկ: Միայն 870 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 96 երեխա:

Վեց ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել են 13 զույգեր՝ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, (բեղմնավորվել են բնական ճանապարհով):