Հաղթանակ թաղամասում կրկին բռնկված հրդեհը մարվել է


10:20 , 19 հուլիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Հուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ: Հրդեհը մարվել էր, սակայն կրկին բռնկվել:

Հուլիսի 17-ին, ժամը 11:31-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Գաբրիելյանի կարգադրությամբ դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ:

Ժամը 07:30-ի դրությամբ այրվում է մոտ 11000 քմ (երկու տեղամասով) կուտակված աղբ, որից 5000 քմ-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է:

Հուլիսի 18-ին, ժամը 23:37-ին Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում ավարտվել են հրդեհաշիջման աշխատանքները:

Այրվել է 5 հա տնտեսական և կենցաղային աղբ:

Շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները: