«Գահերի խաղի» պրեմիերան դիտումների ռեկորդ է սահմանել


19:00 , 18 հուլիս, 2017

«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի պրեմիերան դիտել է 10.1 մլն հանդիսատես, ինչը նոր ռեկորդ է հանդիսանում սերիալի համար։

Նախկին ռեկորդը սահմանվել էր, երբ 2016 թվականի հունիսին 6-րդ եթերաշրջանի վերջին սերիան դիտել էր 8.8 մլն մարդ։

Նշվում է, որ մարդկանց թիվը, ովքեր դիտել են 7-րդ եթերաշրջանի առաջին սերիան, մեծացել է 27 տոկոսով՝ 2016-ի ապրիլին 6-րդ եթերաշրջանի էկրան բարձրացած առաջին սերիայի դիտումների հետ համեմատած։