«Կարֆուրի»` Հայաստան գալու դրական ու բացասական կողմերը


00:57 , 4 ապրիլ, 2013

Չդնե՞նք, մի հատ վերլուծենք «Կարֆուրի» գալու դրական ու բացասական կողմերը: Վտանգները ու հնարավորությունները… Ընդհանուր տրամադրությունը էն ա, որ «Կարֆուրի» գալը Հայաստանի օլիգարխիայի դեմ պայքարի հաջող օպերացիաներից մեկը կլինի, եթե ոչ վերջնական հաղթանակը: Հնարավորությունները երևում են՝ ներքին արտադրողի ապրանքների արտահանումն ա ցանցի այլ խանութներ հսկայական ծավալներով, էժան մի շարք ապրանքների ներմուծում: Բացասական կողմերը, որոնք տեսնում եմ՝ արտաքին արտադրողներից տնտեսության խիստ կախվածությունը, տեղական արտադրողների սնանկացումը ու հնարավոր է նաև միտումնավոր սնանկացումը՝ դեմպինգի միջոցով, տեղական խանութների ցանցերի սնանկացումը: Հետաքրքիր նյութ կարա լինի, բոլոր կողմերի հետ խոսացվի, եթե նորմալ վերլուծենք էս ամեն ինչը: Շատ զգացմունքային ու ծայրահեղական: