128 երկրներից շարքում կյանքի որակի ցուցանիշներով Թուրքիան 61-րդն է
22:38 , 17 հուլիս, 2017
Panorama.am-ը գրում է.
Միջազգային «Deloitte» կազմակերպությունը ուսումնասիրություններ է իրականացնել աշխարհի 128 երկրների սոցոլորտներում: Այս մասին կարդում ենքԷրմենիհաբերում։
Ըստ «Pressturk» լրատվամիջոցի՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կրթության, խոսքի ազատության, հանդուրժողականության, մարդկանց անվտանգության, առողջապահության, շրջակա միջավայրի մաքրության չափանիշներով 128 երկրների մեջ Թուրքիան զբաղեցնում է 61-րդ տեղը՝ 68.68 միավորով: Ցուցակը գլխավորում են Դանիան և Կանադան:
Աղբյուրը մանրամասնում է, որ ուսումնասիրությունների ժամանակ Թուրքիան բարձր ցուցանիշներ է գրանցել հատկապես սննդի և առողջապահության (98.38 միավոր) ու տեղեկատվական (94.90) չափանիշներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: