Այսքան կոշտ հակադարձումներ երբևէ Գերմանիայի, Ֆրանսիայի կամ, ասենք, ԱՄՆ-ի նկատմամբ եղե՞լ է


22:23 , 17 հուլիս, 2017
Ադրբեջանին ՌԴ կողմից զենք վաճառելու խնդիրը հայ-ռուսական հարաբերությունների ամենացավալի կողմն է։ Երեկ Հայաստանի ղեկավարը հայտարարեց այս մասին իր հարցազրույցի ընթացքում։ Այսօր արդեն Հայաստանի երկրորդ դեմքը՝ ԱԺ նախագահը, հայտարարեց, որ Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է, և ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու հարց օրակարգում չկա։
Ուզում եմ հիշել, թե այսքան կոշտ հակադարձումներ երբևէ Գերմանիայի, Ֆրանսիայի կամ, ասենք, ԱՄՆ-ի նկատմամբ եղե՞լ է։