Մինսկի խմբի և գերտերությունների կողմից չկա ճնշում՝ ԼՂ հարցը կարգավորելու ուղղությամբ. ռազմական փորձագետ


22:23 , 17 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Նալբանդյան-Մամեդյարով սովորական դարձած հանդիպումները թեև անարդյունավետ են, բայց հարկավոր են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին:
«ԱԳ նախարարների հանդիպումները դեռևս անարդյունավետ են, բայց ավելի լավ է հանդիպել, քան առհասարակ չհանդիպել: Կարծում եմ, որ բանակցությունների ժամանակ կողմերն առայժմ չեն քննարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակները, ուստի հանդիպումներն անարդյունավետ են»,-ասաց ռուսաստանցի փորձագետը:
Պ. Ֆելգենգաուերի խոսքով՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում պայթյունավտանգ է, լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությունը՝ բավական բարձր: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: