Չինաստանի առևտրի կենտրոնում ամուսիններին պահելու խցիկ է ստեղծվել


18:30 , 17 հուլիս, 2017

Չինաստանի առևտրի կենտրոններից մեկում հատուկ սենյակ է բացվել, որտեղ գնորդ կանայք կարող են շոփինգի ընթացքում թողնել իրենց ամուսիններին: 

Յուրաքանչյուր այցելուի համար նախատեսված է առանձին ապակե խցիկ, որտեղ կարելի է 90-ական թթ. տեսախաղեր խաղալ:

Առաջին մի քանի ամիսներին այդ սենյակների օգտագործումն անվճար կլինի:

Նշվում է, որ որոշ տղամարդիկ արդեն հասցրել են լինել այդ սենյակներում: Նրանցից մեկը շատ գոհ է մնացել Tekken 3 խաղալով, իսկ մյուսը գովել է գաղափարը, սակայն բողոքել է սենյակում կոնդիցիոների բացակայությունից: