Տեղեկություն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերաբերյալ


14:59 , 17 հուլիս, 2017
Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա «Վրացական ռազմական ճանապարհ» ՍՊԸ-ն՝ ժայռեր մագլցողների միջոցով իրականացնում է ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրում, որի պատճառով անհրաժեշտ է պարբերաբար ժամանակավորապես կանգնեցնել ավտոմեքենաների երթևեկությունը:
Մասնավորապես, նախատեսվում է ճանապարհը փակել օրական մի քանի անգամ 2 ժամով հուլիսի 17-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ առավոտյան ժամը 07:00-ից երեկոյան ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում:
Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո: