Հայաստանի զբոսաշրջային առավելություններից մեկը գրեթե բոլոր բնակավայրերում ցայտաղբյուրների առկայությունն է


14:00 , 17 հուլիս, 2017
Հայաստանի զբոսաշրջային ամենագեղեցիկ ու ամենահաճելի առավելություններից մեկը գրեթե բոլոր բնակավայրերում ցայտաղբյուրների (պուլպուլակների) առկայությունն է։ Դրանք ոչ միայն յուրահատուկ գեղեցկություն եւ կոլորիտ են հաղորդում քաղաքներին, այլեւ իսկական փրկություն են էս տապին, թեպետ օտարերկրյա զբոսաշրջիկների հիմնական մասը պուլպուլակների կայֆը չի հասկանում եւ խուսափում է օգտվել ցայտաղբյուրներից։ Մի կողմից իրենց էլ կարելի է հասկանալ. իրենց հարազատ երկրներում աղբյուրի քաղցրահամ մաքուր ջուրը վաղուց մոռացված տիեզերական հաճույք է, եթե, իհարկե, ունեցել են էդպիսի հաճույքներ։