Առօրյայում մենք հաճախ անհրաժեշտ ուշադրություն չենք դարձնում մեր դեկոլտեի հատվածին: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 8 կոպիտ սխալներ, որոնք փչացնում են կրծքի ձևը:
Զարմանալի է, սակայն կանանց ընդամենը 25%-ն է կրում ճիշտ չափսի կրծկալ: Ոմանք ընտրում են ավելի փոքր չափսի կրծկալ, մյուսները՝ մեծ, սակայն երկու տարբերակն էլ վնասակար են առողջության համար: Կուրծքը կորցնում է ձևը, իսկ նեղ կրծկալը սեղմում է արյունատար անոթները:
Կրծքի մաշկը շատ նուրբ է և զգայուն մազահեռացման հանդեպ. մազերի ֆուլիկուլները կարող են բորբոքվել: Մազերը հարկավոր է հեռացնել ավելի խնայող միջոցներով:
Սա կարող է համարժեք լինել ողջ օրը նեղ կրծկալ կրելուն:
Ցանկացած փիրսինգ ունի արյունը վարակելու պոտենցիալ վտանգ, իսկ կրծքի վրա հատկապես, քանի որ լիմֆատիկ հանգույցները շատ մոտ են անցնում:
Վազքը և այլ սպորտային վարժություններն առանց համապատասխան սպորտային կրծկալի կհանգեցնեն կրծքի կախվելուն:
Կուրծքը, իհարկե, չի փոքրանա, բայց, այ, ձևը կփոփոխվի:
Կրծքի մաշկը հարկավոր է խոնավեցնել, ինչպես նաև օգտագործել արևապաշտպան քսուք:
Պատահում է այնպես, որ կրծքերի միջև տարբերությունն առաջացնում է վիրահատական միջամտության դիմելու ցանկություն, սակայն ցանկալի է այդ քայլից խուսափել: