Ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի հասկանում, թե ինչ է «Իսկանդերը»


12:06 , 17 հուլիս, 2017

Ադրբեջանական կողմն ունի իր բացատրությունները։ Ադրբեջանի ղեկավարությունն իրենց չգնալը բացատրում է նրանով, որ քանի որ հայկական կողմը չի գնում զիջումների, և եթե ստեղծվի մեխանիզմ, ապա նշանակում է, որ մեխանիզմը կնպաստի ստատուս քվոյի հավերժականացմանը...

- Ինչ գործոնների դեպքում և ինչ պայմաններում Հայաստանը կարող է կիրառել «Իսկանդեր» համակարգը։
- Անհրաժեշտության պարագայում... Սաթիկ, մի մոռացեք, որ մեր հարցազրույցը, մեր զրույցը, դիտում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Դուք ինձ պարտադրում եք պատասխանել հարցի, որի պատասխանն ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են ծախսում։ Իսկ ով որ կարծում է, որ «Իսկանդերը» զուտ էսպես միայն բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի հասկանում, թե ինչ է «Իսկանդերը»։ Այ երբ որ իմանա, կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը... (կախված, թե ինչ մարտագլխիկ է տեղափոխում)

Հ.Գ.
Ժամանակ ունենայի, ամբողջ հարցազրույցը հանգամանալից տողատակերով կվերլուծեի, էստեղ կգրեի։ Թե՛ զինվորական համազգեստի պահը շեշտելը, թե՛ ՀԱՊԿ-ի էությունը բնութագրող մատների ժեստը, թե հայ-ռուսական և այլ երկրների հետ հարաբերությունները և այլն։ Բավականին հետաքրքիր ուսումնասիրության նյութ կա։ Հասկացողը կհասկանա, չհասկացողը... էդպես էլ չի հասկանա...