Հնդկաստանում նոր նախագահ են ընտրում


12:00 , 17 հուլիս, 2017

Araratnews.am-ը գրում է.

Հնդկաստանի խորհրդարանում այսօր մեկնարկել է երկրի նոր նախագահի ընտրության քվեարկությունը. հաղորդում է Ria.ru-ն:

Երկու պալատի պատգամավորները ձևավորում են ընտրիչների կոլեգիան, որն էլ իր հերթին ընտրում է երկրի նոր ղեկավարին:

Ներկայումս երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Պրանաբ Մուքերջին, ով այս տարի կդառնա 82 տարեկան: Մուքերջիի պաշտոնավարման ժամկետը լրանում է ս.թ. հուլիսի 24-ին:

Հնդկաստանի նախագահի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածու՝ իշխող կուսակցության ներկայացուցիչ Բիհար Ռամա Նաթխա Կովինդան և ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Մեյրա Կումարը: