Հայաստանում վարչապետանալու ևս մեկ թեկնածու կավելանա...


10:03 , 17 հուլիս, 2017

Ոստիկանության կոլեգիայի նիստի ձայնագրության լինքն եմ դնում։ Մի ալարեք, 5:05-ից նայեք մի երկու րոպե: Ոստիկանության ղեկավարը նկատեց, որ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, «համայնքային ոստիկանի ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաև հանրության սոցիալական խնդիրների հայտնաբերումն ու լուծմանն աջակցելը»: Այսինքն, եթե հանկարծ նենց ստացվի, որ երազանք ունենալը չկշտացնի մարդկանց ստամոքսները, ոստիկանությունը պիտի օգնի էդ անտեր բերքի սպառման հարցում... Մտքիս միանգամից եկան էն դեպքերը, երբ վարչապետը ոստիկանապետին փորձում էր հանձնարարականներ տալ, որոնք ոչ մի կապ չունեին այդ կառույցի հիմնական գործառույթների հետ: Հիմա, փաստորեն, ոստիկանապետը որոշել է նախաձեռնողականություն դրսևորել ու որոշել ա բռնել, ոչ ավել, ոչ պակաս, հենց սոցիալական խնդիրներից: Վերոհիշյալը արձանագրված փաստ է, իսկ թե ով ոնց կմեկնաբանի դրանք, արդեն յուրաքանչյուրիս անձնական գործն է: Ինձ մոտ այս դրվագը ահագին հարցեր է հարուցում: Կարո՞ղ ա ոստիկանապետը ուզում է օգնել վարչապետին՝ իր վրա վերցնելով վերջինիս հիմնական գործառույթը: Կարո՞ղ ա ոստիկնապետը տեղյակ է, որ վարչապետը հույժ գաղտնի ընթացակարգով սոցիոլոգների և ոչ միայն սոցիոլոգների թիմ է հավաքում: Կարո՞ղ ա ոստիկանապետը մտածում է, որ ինչ-որ պահի ինչ-որ մեկին կարող է շահեկան լինել գյուղացիների շրջանում սոցիալական դրդապատճառներով ընդվզումները: Կարո՞ղ ա ոստիկանապետը տեղյակ է, որ սոցապ փոխնախարարի հեռացումը ոչ մի կապ չի ունեցել վերջինիս «ապրիլյան» ստատուսների հետ: Կարո՞ղ ա ոստիկանապետը ենթադրում է, որ, երբ որ «ներդրում բերող»-ի փուչիկը տրաքի, գործնական անպիտանելիությունը ապացուցած, քաղաքակիրթ կռուտիտվողների ու ժողովրդի ծոցից ելած, զնաչոկավոր աբառոտկվողների արանքում ստիպված համազգեստավորներն են կանգնելու և փորձում է իրավիճակը կանխավ վերցնել վերահսկողության տակ:

Հ.Գ. Եթե էսօր մի 10-15 հազար հոգի մարդ հավաքվեց ՊՊԾ-ի մոտ, Հայաստանում վարչապետանալու ևս մեկ թեկնածու կավելանա...