Մինսկի խմբի անդամները շատ հստակ գիտեն, թե որ կողմն է լարվածության հեղինակը. Սերժ Սարգսյան


09:30 , 17 հուլիս, 2017

Tert.am-ը գրում է.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ միջազգային կառույցները հավասարության նշան չեն դնում ԼՂ հակամարտության կողմերի միջև։

Այդ մասին Սերժ Սարգսյանն ասել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում։

«Առնվազն երեք անգամ շատ հստակ ի ցույց էր դրվել, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը և ուրիշ ինչպե՞ս պետք է վարվի Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը»,–ասել է ՀՀ Նախագահը։

Նրա խոսքով՝ ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին,  կնշանակի խրախուսել հայկական կողմին՝ շատ ավելի կոշտ պատասխան տալ կամ շատ ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ