Brabus-ի տպավորիչ վերամշակմամբ Mercedes-Benz ամենագնացը ավտոշոուի աստղ է դարձել


20:00 , 16 հուլիս, 2017

Երբ գործի են անցնում հայտնի Brabus ընկերության աշխատակիցները, անպայման որևէ բացառիկ բան է ստացվում: Վերջերս ավտոսրահներից մեկում ցուցադրված Mercedes AMG GLS63 Brabus 850-ը դրա վկայությունն է:

Այդ ավտոմեքենան կարծես թերություններ չունի: Brabus-ն արել է ամեն ինչ վարորդի, ուղևորների հարմարավետության համար և որպեսզի ավտոմեքենան ուշադրություն գրավի ճանապարհին: