Տարբեր երկրների հարուստ երիտասարդության մեջ այժմ նորաձև է դարձել Instagram-ում էջ ստեղծելը և այնտեղ ցուցադրելը իրենց շքեղ կենսակերպը: Սաուդյան Արաբիայի երիտասարդներն այս հարցում բացառություն չեն: RichKidsOfSaudi խմբում նրանք տեղադրում են շքեղ մեքենաների, զենքերի, փողի կապոցների, ոսկու, ինչպես նաև հեպարդների, վագրերի և շիմպանզեների լուսանկարներ, որոնց նրանք պահում են տնային կենդանու կարգավիճակում: