Անվանվել է ալկոհոլային խմիչքներից ամենաօգտակարը


12:40 , 16 հուլիս, 2017

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ շամպայնը կարող է օգտակար լինել առողջությանը: Շաբաթական երկու գավաթը կլավացնեն հիշողությունը և բարենպաստ ազդեցություն կունենան սիրտանոթային համակարգի վրա:

Վերոնշյալ չափաքանակով շամպայնի օգտագործումը կնվազեցնի կաթվածների և այլ սրտային հիվանդությունների վտանգը: Նման ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա կարմիր գինին, որի բաղադրության մեջ պարունակվում են ֆլավոնոիդներ: Իհարկե՝ ինչպես շամպայնի դեպքում, խմիչքն օգտակար է այնքան ժամանակ, քանի դեռ չափավոր կիրառում ունի: