Թուրքիան զորք ու զինտեխնիկա է տեղափոխել Սիրիայի հետ սահման


19:50 , 15 հուլիս, 2017

Թուրքիայի զինված ուժերը զինվորներ ու ռազմական տեխնիկա է տեղափոխել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանին սահմանակից թուրքական Քիլիս բնակավայր: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

Հաղորդվում է, որ զինվորներն ու զրահատեխնիկան թուրք-սիրիական սահման են տեղափոխվել անվտանգության նկատառումներից ելնելով: