Որ փաստաբանի փափախը վերցնում ես, տակը մի Չե Գևարա է պպզած


17:38 , 15 հուլիս, 2017
Ինչքան գիտեմ, ուժային և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին օրենքով արգելվում է քաղաքականությամբ զբաղվել։
Մեր մոտ էդ արգելքը փաստաբանների վրա չի տարածվո՞ւմ։
Հենց փաստաբաններն իրենք են պնդում դատավարական կողմերի հավասարության մասին։
էդ դեպքում ինչո՞ւ պիտի օրենքն արգելի դատախազին քաղաքականությամբ զբաղվել, իսկ դատապաշտպանին չարգելի։
Եղբայր, քաղաքական խաղեր տալ ես ուզում... Փաստաբանական լիցենզիադ վայր դիր ու բզբզա։
Թէ չէ էսօր որ փաստաբանի փափախը վերցնում ես, տակը մի Չե Գևարա է պպզած։