Ստվերի ու կաշառակերության ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա չափազանց գերագնահատված է


17:22 , 15 հուլիս, 2017

Այս կես տարվա տնտեսական աճի ցուցանիշները վկայում են այն մասին, որ ստվերային տնտեսությունն իրականում այդքան էլ մեծ չէր: Ահագին կրճատել են, բայց նենց չի, որ ՀՆԱ-ն 50% աճել ա: Ստվերի ու կաշառակերության ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա չափազանց գերագնահատված է, սակայն նաև չափազանց թերագնահատված է դրանց ազդեցությունը քաղաքականության վրա: Վերլուծաբանների, ակտիվիստների ու լրագրողներ շարքերը ահագին կնոսրանային, եթե քեշ փողը քիչ ֆռար, ու մարդիկ ստիպված լինեին բացահայտել իրենց եկամուտների աղբյուրները: Թեպետ կարող ա չնոսրանային, բայց հաստատ շատ ավելի ռացիոնալ կդառնար կյանքը: Հստակ կերևար՝ ով ում համար ինչ գործ է անում: Տրամաբանություն կմտներ դաշտ: