Ձեր անզուգական կատարումները մնայուն արժեքներ են. Սերժ Սարգսյանը Հասմիկ Հացագործյանին շնորհավորել է հոբելյանի առթիվ


17:23 , 15 հուլիս, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգչուհի Հասմիկ Հացագործյանին ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր հաջողություններ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Դուք հայ օպերային արվեստի և դասական երգեցողության դպրոցի երևելի ներկայացուցիչներից եք՝ արվեստասեր հանրության սերն ու ճանաչումը նվաճած արվեստագետ, որի անզուգական կատարումները մնայուն արժեքներ են մեր օպերային թատրոնի տարեգրության էջերում:

Դրվատանքի է արժանի նաև Ձեր մանկավարժական գործունեությունը, որի շնորհիվ կրթվում և դաստիարակվում են երիտասարդ արվեստագետների նոր սերունդներ»: