Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան


15:50 , 15 հուլիս, 2017

Ֆրանսիան միշտ պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն։

Նա նշել է, որ Ֆրանսիան հստակ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում։