Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 500 անգամ


13:20 , 15 հուլիս, 2017
Հուլիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 500 անգամ։

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում հակառակորդն առաջնային գծի տարբեր հատվածներում հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել մարատական հերթապահություն: