Աղջկա քայլվածքը տարօրինակ թվաց մաքսավորներին․ տեսեք, թե 20 կգ քաշով ինչեր հայտնաբերեցին նրա մոտ (Photo)


22:31 , 14 հուլիս, 2017
Չինաստանի Շենչժեն քաղաքի մաքսատան աշխատակիցներին տարօրինակ թվաց նիհար, բայց անսովոր քայլվածքով մի աղջիկ և որոշեցին նրան ստուգել սկաների օգնությամբ: Ընդհանուր առմամբ՝ 20 կիլոգրամ ընդհանուր քաշով 102 հատ iPhone ու 15 Tissot ֆիրմային ժամացույց հայտնաբերեցին նրա մոտ: Հոնգ Կոնգից մաքսանենգ ճանապարհով բերված սմարթֆոնները մեծ պահանջարկ են վայելում Չինաստանում, և մարդիկ հնարավոր բոլոր միջոցներով փորձում են դրանք տեղափոխել Չինաստան: