98 կգ քաշային կարգում կրկին 3-րդ տեղում է Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ ստացած Միհրան Հարությունյանը (66 կգ) 7-րդ տեղում է: Վարշամ Բորանյանը (71 կգ) նահանջել է եւ այժմ 19-րդն է: Կարապետ Չալյանն ու Արսեն Ջուլֆալակյանն ( երկուսն էլ՝ 75 կգ) առաջադիմել են: Նրանք, համապատասխանաբար, զբաղեցնում են 9-րդ եւ 15-րդ տեղերը: Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) նույնպես 15-րդն է: