Թրամփը հայտարարել է Սիրիայում երկրորդ հրադադարի շուրջ աշխատանքներ տանելու մասին


11:30 , 14 հուլիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը աշխատանքներ է իրականացնում Սիրիայում երկրորդ հրադադարն ամրագրելու համար:

«Եթե մեզ կհաջողվի երկրորդ հրադադարն ամրագրել Սիրիայի թեժ կետերում,դա հիանալի կլինի»,- ասել է Թրամփը:

Առաջին հրադադարից հինգ օր է անցել, ինչը «մեծ ժամանակահատված է» սիրիական կոնֆլիկտի համար: