Օրվա բաղադրատոմսը. ելակով «Ռաֆայելլո»
08:59 , 14 հուլիս, 2017
Բաղադրիչներ
ելակ - 200գր
ձու - 1 հատ
շաքարավազ - 5ճ/գդ
կարագ - 30գր
կաթնաշոռ - 250գր
ալյուր - 1 բաժակ
պաքսիմատ
կոկոսի քերուկ
Պատրաստման եղանակ
Հարել ձուն շաքարավազի հետ՝ ավելացնելով կարագն ու կաթնաշոռը, ապա ալյուրը:
Թեթև խմոր հունցել, ապա պոկել փոքր կտորներ, կլոր բացել դրանք, մեջտեղում տեղադրել ելակները:
Կլորացնելով խմորի շրջանակները՝ ձևավորել գնդեր:
Գնդերը եփել եռացող ջրում մոտ 3 րոպե (երբ գնդերը դուրս գան ջրի երես, ապա արդեն եփել են): Ջրից հանելուն պես գլորել դրանք պաքսիմատի և կոկոսի քերուկի մեջ:
Մատուցելիս ռաֆաելլոները կարելի է զարդարել ելակներով:
Ելակի միջուկով ռաֆաելլո պատրաստելու հետաքրքիր և շատ հեշտ տարբերակ: