Մենք առանց բանակի հեչ բան ենք, հասկացեք վերջապես...


17:55 , 13 հուլիս, 2017
ՀՀ ՊՆ-ի դեմ դատական պրոցես են ցանկանում սկսել ինչ-որ ՀԿ-ներ: Ես կողմ եմ ցանկացած օրինազանցության դեմն առնելուն, բայց դեմ եմ նաև բոլոր բարոյական նորմերը ոտնահարելուն, թրքամետ և ադրբեջանամետ կեցվածք ընդունելուն: ՀՀ ցանկացած քաղաքացուց հարցրեք, թե արդյոք դեմ է այդ 1000 դրամներին, բոլորը կամ գոնե 99 տոկոսը կասեն, որ դեմ չեն: Պարզապես դեմ են գանձման մեխանիզմին, վստահության գործոնի բացակայությանը, որը լրիվ այլ հարթության մեջ քննարկվելիք է: Շատ լավ կլիներ, որ այդ ՀԿ-ները դիմեին համապատասխան մարմիններին, որպեսզի իրենց ներկայացուցիչներին ևս ընդգրկեն այդ ֆոնդի կառավարման խորհրդի մեջ: Բանակի համար ցանկացած լավ գործ պետք է խրախուսվի, պետք է ճիշտ ուղու վրա դրվի, ոչ թե քարշ տալ դատարաններ ու հեղինակազրկել միջազգային կառույցների աչքերում... Մենք առանց բանակի հեչ բան ենք, հասկացեք վերջապես...