Ամբողջ երկիրն է «Սիթի» դարձել


15:45 , 3 ապրիլ, 2013

Ամբողջ երկիրն է «Սիթի» դարձել, ինչո՞ւ միայն Փակ շուկան: Ի°նչ եղավ երիտասարդական պալատի, արդարադատության նախարարության շենքի, Սևան հյուրանոցի ճակատագիրը: Այս երկրում առայժմ քանդելու քաղաքականությունն է տարվում: Համացանցում դրված է Մատենադարանի շենքը և վրան գրված՝ «Yerevan City»: Այսինքն՝ հաջորդը դա է: Մի՞թե սա չեն տեսնում, հետո էլ ասում են....... Քանդելու որևէ թույլտվություն չեն տվել: Թող որևէ մեկը փորձի մի հոլիկ սարքել առանց թույլտվության, տեսեք՝ տեղում քանի հսկող կգա: Աչքներիս առաջ առանց թույլտվության քանդվում է մեր հիանալի Փակ շուկան: Կոմունիստները կառուցեցին, շենացրին ու զորացրին Հայաստանը, դեմոկրատները քանդեցին ու ծախեցին: