Երեխաները խաղում էին այդ ավազամանի մեջ՝ չկասկածելով անգամ, թե ինչ է իրենց տակով անցնում (Photo)


20:42 , 12 հուլիս, 2017

Բելոք քաղաքի շենքերից մեկի բնակիչները սարսափով պարզեցին, որ երեխաների խաղահրապարակի ավազամանի տակով կոյուղատար է անցնում: Վրդովված բնակիչները հարց էին ուղղել տեղի պատասխանատուներին, թե ինչպես է կոյուղատարը հայտնվել խաղահրապարակի տակ, ինչին ի պատասխան ասել էին, որ ավազամանը ուրիշ տեղում է եղել, ինչ-որ մեկն այն բերել և տեղադրել է դրա վրա: