Թուրքիայից նոր զորախումբ է մեկնել Քաթար


15:20 , 12 հուլիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայից նոր զորախումբ է  մեկնել Քաթար՝ համալրելու մայրաքաղաք Դոհայում տեղակայված ռազմաբազան:

Ըստ Sputnik-ի թուրքական ծառայության՝ Քաթարի ԶՈՒ-ն հայտարարել է, որ Դոհան և Անկարան նպատակ ունեն պայքարել ահաբեկչության դեմ ու տարածաշրջանում կայունություն հաստատել։

Դոհա ժամանած թուրք զինվորների թվի մասին տեղեկություն չի հաղորդվում: