Ցեղակրոնի դավանանքը
14:21 , 3 ապրիլ, 2013
Հա՛յ եմ:
Ես ավանդապահն եմ Հայոց ազնիվ արյունին: Ես ժառանգորդն եմ ու տերը Հայաստանի: Ես պահակն եմ Ցեղիս հոգևոր հարստության ու դրոշակակիրը նրա պատմական կոչումին: Ես կդավանեմ ու կպաշտեմ ցեղիս ստեղծագործ Աստվածը: Ցեղս մեծ է ու արժեքավոր: Ուժի անսպառ աղբյուր է նա, գիտակցության ջահ, առաջնորդ և ապավեն: Ցեղս արյունի սրբազան միությունն է, որի ճակատը կպարզի թշնամու դիմաց և կվերացնի իր ներքին պառակտումները: Ցեղս ընկերային արդարության անշեղ դատավորն է, որ կմերժե դասակարգային ամեն հասկացողություն: Հայաստանը հարազատ մայրն է ամեն Հայու՝ պարգևաբաշխ ու լիառատ:Ցեղակրո՛ն եմ: Ես նվիրված եմ Ցեղիս պայքարին ու հաղթանակին: Իմ կյանքը, կարողությունները ու նվաճումները - դիրք, փառք և հարստություն - կպատկանեն ու կծառայեն ո՛չ թե ինձ, այլ՝ Ցեղիս: Իմ գոյությունը մեկ նպատակ ունի միայն - անաղարտ պահել երակներիս արյունը և Ցեղս տևականացնել: Իմ կյանքը մեկ արդարացում ունի միայն - տիրանալ հայրենի հողին և կառչել նրան: Իմ մեծագործ նախահայրերի պատմությունը, մշակույթը և լեզուն ինձնով չեն վերջանա, այլ՝ կշարունակեն ու ծաղկեն ինձնով: Ես կլսեմ կանչը իմ վտանգված Ցեղիս: Արյունիս մեջ կզգամ պայքարի կրակը և հոգուս մեջ՝ արև հավատքի: Ցեղիս ու Հայրենիքիս համար պատրաստ եմ գործելու և մեռնելու: Որոշումս անդարձ է, կամքս՝ անընկճելի: Ահա՛ կուխտեմ Մամիկոնյան զորավարների մեռնելու ուխտով. «Քաջությամբ մեռցուք ի վերայ աշխարհիս մեր և ի վերայ ազգիս մեր և մի՛ տեսցեն աչք մեր կոխան ոտից պղծալից լեալ զրբազանս մեր»: Ուխտեցի՛: Հետևեցե՛ք ինձ: Ռազմիկ, 1943թ., թիվ 131