ATV–ին դադարեցնում է հնդկական հեռուստասերիալի ցուցադրությունը. հեռուստաընկերության տնօրենը մանրամասներ է հայտնում Tert.am Life–ին


20:35 , 11 հուլիս, 2017
Life.tert.am-ը գրում է.
 Հուլիսի 24-ից ATV–ին կդադարեցնի հեռարձակել հնդկական «Կնոջ ուժը» հեռուստասերիալը՝ չսպասելով դրա ավարտին: 9 ամիս առաջ հեռուստաընկերությունը առաջիններից էր, որ ցուցադրեց հնդկական հեռուստասերիալ, բայց այսօր այն փոխում է իր ռազմավարությունը` կարևորելով տեղական արտադրանքը։ Այս մասին Tert.am Life–ի հետ զրույցում հայտնեց ATV–ի գլխավոր տնօրեն Ռուբեն Արամյանը։

«Մենք որոշեցինք դադարեցնել հնդկական հեռուստասերիալի ցուցադրությունը, քանի որ այն սկսեց խանգարել սեփական արտադրանքի զարգացմանը։ Հնդկական սերիալներ ցուցադրելը հեռուստաալիքի համար նշանակում է ավելի քիչ ծախսերով ավելի ռեյթինգային ծրագիր ունենալ, բայց դա նշանակում է նաև աստիճանաբար կրճատել սեփական արտադրությունը։ Որպեսզի մեր արտադրանքը չտուժի, պետք է աշխատենք ձերբազատվել օտար ծրագրերից և ստեղծենք մերը։ Սա, իհարկե, չի նշանակում, որ այլևս ցույց չենք տա ամերիկյան ֆիլմեր կամ չենք կրկնօրինակի միջազգային հաղորդումներ»,– ասաց Ռուբեն Արամյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: