Թուրքիայում զինծառայողը սպանել է զինակից ընկերներին, ապա՝ ինքնասպան եղել


12:30 , 11 հուլիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի Մանիսա նահանգի Քուլա շրջանում աֆեկտի մեջ ընկած զինվորը վիրավորել է իր զինակից ընկերներին: Վիրավորներից երեքը տեղում մահացել են, մյուս երեքը՝ հոսպիտալացվել:

Սպանությունից հետո ոչ սթափ վիճակում գտնվող զինվորը ինքնասպան է եղել: Նրա ինքնությունը դեռևս չի հրապարկվում:

Դեպքի մանրամասները պարզվում են: