«Ժողովուրդ». Դատավորները դիմումներ են ներկայացնում, որ իրենց այլևս դատական գործեր չտրամադրվեն


10:20 , 11 հուլիս, 2017

«Հայաստանում գործունեություն ծավալող դատավորները շարունակում են դիմումներ ներկայացնել ՀՀ վճռա­բեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որ իրենց այլևս դա­տական գործեր չտրամադրվեն: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավա­սության դատարանի դատավոր Նելլի Գալստյանը դիմում է ներկայացրել դատավորների խորհուրդ, որ իր անուն-ազգանունը հանեն դատական գործերը բաշխելու ցանկից: ՀՀ դա­տարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանն էլ բավարարել է դատավորի դիմումը: Նշենք, որ դատավորներն այդ քայլին գնում են, քանի որ դատական գործե­րը «թափվել են գլխներին». այնքան շատ են, որ չեն հասցնում քննել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: