«Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին դարձել է ահաբեկիչների ահ ու սարսափը


23:49 , 10 հուլիս, 2017

Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանին, չեմ վախենա, եթե ասեմ, որ ներկայումս ասոցացվում է ահաբեկչության պայքարի առաջամարտիկի հետ։ 
Գաղտնիք չէ, որ նա, իր ստորաբաժանման հետ միասին, դարձել է ահաբեկիչների ահ ու սարսափը և համարվում է ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող լավագույն և արդյունավետ գործող դաշտային գենարալներից մեկը։

Եվ ահա այսօր, ելույթ ունենալով Թեհրանում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ, ցուցաբերել է հայրենասիրության և համեստության բացառիկ օրինակ՝ ասելով հետևյալ խոսքերը․ «Մեր հոգիները Իսլամական հեղափոխության և այս ազգի համար ոչինչ են»։