2008-ին Պավլիկը մահակներով ցրում էր Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, իսկ Սասունը դուրս եկավ ՀՀԿ-ից ու միացավ ցուցարարներին


18:55 , 10 հուլիս, 2017

Սասուն Միքայելյանին ի՜նչ ասես ասող դեմքերից շատերը մեկ տարի առաջ էլ, հիմա էլ, փրփուրները բերաններին, անարգանքի սյունին էին գամում ցանկացած մեկի, ով մի թթու խոսք կասեր Պավլիկի ու Սեֆիլյանի մասին։ Ժեշտակուռ փաստարկը մեկն էր ու շարունակում է մնալ նույնը․ «Ի՞նչ էիր անում դու, երբ իրենք քո համար արյուն էին թափում։ Իրանք կռված տղերք են, բա դու ո՞վ ես»։

Ըըըըը․․․ Զուտ մեր մեջ, սիրելի՛ հարգելիներ, Սասունն էլ էր արյուն թափել ու կռվել, իսկ 2008-ին, երբ Պավլիկը Սերժ Սարգսյանի վստահված անձն էր ու մահակներով ցրում էր Ապարանում Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, Սասուն Միքայելյանը ՀՀԿ-ից դուրս եկավ ու միացավ ցուցարարներին, բայց իրեն ինդուլգենցիայի կարծես չեք արժանացնում: