Մահացել է «Մայրիկ» ֆիլմի դերասանուհի Իզաբել Սադոյանը


18:35 , 10 հուլիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
Այսօր` 89 տարեկան հասակում, կյանքից հեռացել է «Մայրիկ» ֆիլմի դերասանուհի Իզաբել Սադոյանը: Այս մասին տեղեկանում ենք Nouvelle d՛Arménie-ից:

Իզաբել Սադոյանն Անրի Վերնոյի ֆիլմում մարմնավորել է Աննային՝ Ազատի մորաքրոջը:

Սադոյանը Ցեղասպանությունը վերապրածների դուստր էր: Նա նկարահանվել է 50-ից ավել ֆիլմերում և 25 ներկայացումներում: