Թուրքիայում շարունակվում է գիտնականների և մտավորականների ձերբակալումը


18:03 , 10 հուլիս, 2017
Թուրքիայում շարունակվում է գիտնականների և մտավորականների ձերբակալումը: Այսօր՝ հուլիսի 10-ին, Ստամբուլի երկու համալսարաններում՝ Բոսֆոր և Մեդենիյետ, Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են 72 մարդու, որոնց թվում կան դասախոսներ, գիտնականներ, պրոֆեսորներ: Բոլորն էլ մեղադրվում են ֆեթուլլահիստական լինելու մեջ կամ կոդավորված հաղորդագրությունների կիրառման մեջ: Ձերբակալվածների թվում է նաև հայտնի ակադեմիկոս Քորայ Չալիշկան: