Jazzve Opera-ում կայացավ Հայկոյի «Սիրո հավերժ քաղաք» տեսահոլովակի շնորհանդեսը:


17:15 , 9 հուլիս, 2017

Երեկ` հուլիսի 8-ին, Jazzve Opera-ում կայացավ Հայկոյի «Սիրո հավերժ քաղաք» տեսահոլովակի շնորհանդեսը: Երգչի նոր երգը նվիրված է Երևանին, իսկ տեսահոլովակի փակ դիտմանը ներկա էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները` Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ, Ավետ Բարսեղյանը, Արտակ Վարդանյանը, Էմմա Հակոբյանը, Վան Գրիգորյանը, Գոռ Բարսեղյանը, Վաչե Թովմայսյանը և Գայանե Մանուկյանը, Սոնան, Սոֆի Մխեյանը, Արամայիս Հայրապետյանը և Լյուսին, Նունե Եսայանը և Ավո Խալաթյանը, Հրաչ Քեշիշյան, Գրիշա Աղախանյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և այլք: BlogNews LIFE ներկայացնում է միջոցառման ամենահետաքրքիր պահերը:

«Սիրո հավերժ քաղաք» երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է Հայկոն, իսկ տեսահոլովակը վստահել են Արամայիս Հայրապետյանին: Նախագծի պրոդյուսերն է Արթուր Ջանիբեկյանը:

Երեկոյի  բացման խոսքը վստահված էր Արտակ Վարդանյանին և Էմմա Հաբոբյանին, իսկ մինչ տեսահոլովակը դիտելը Հայկոն շնորհակալություն հայտնեց այն մարդկանց ովքեր իրենց լուման ունեն տեսահոլովակի ստեղծման հարցում, հետո էլ փոքրիկ հատված կատարեց երևանյան իր սիրած երգերից մեկից:

Ի դեպ, երեկոյի ընթացքում հայտարարվեց Հայկոյի առաջիկա մենահամերգի մասին. սա հավաքվածների համար անակնալ էր: Սեպտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կնարկայան երգչի` «Սիրո հավերժ քաղաք» խորագրով մենահամերգը: