Քեմալ Քիլիչդարօղլուն Անկարայից ոտքով հասել է Ստամբուլ


14:45 , 9 հուլիս, 2017
Այս երթը երեք շաբաթ առաջ սկսեց ընդամենը մի մարդ... Երբ Թուրքիայի իշխանությունները 25 տարով ազատազրկեցին Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամներից մեկին, այդ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն հայտարարեց՝ հանուն արդարության ոտքով հասնելու եմ Անկարայից Ստամբուլ ... Այսօր նա մտավ Ստամբուլ՝ հազարավորների ուղեկցությամբ...