G20-ին մասնակցելուց հետո Թուրքիայի նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին


20:09 , 8 հուլիս, 2017
G20 գագաթնաժողովին մասնակցելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին: 
Մասնավորապես ինչպես հաղորդում է թուրքական Birgün լրատվական կայքը, Էրդողանը նշել է, որ գագաթնաժողովի ընթացքում ամենաքննարկվող թեման եղել է ահաբեկչության պայքարը և թուրքական կողմը հարկ է համարել ընդգծել, որ այդ հարցում աշխարհում կիրառվում են երկակի ստանդարտներ՝ շեշտելով մերձավորարևելյան քրդերին զինելու հանգամանքը և ընդգծել, որ Թուրքիայի սահմանին զինված խմբերի թվաքանակի աճը չի կարող իրենց չանհանգստացնել:: Միաժամանակ Թուրքիայի նախագահը ուշադրության է հրավիրել Եվրոպա փախած գյուլենականների հարցին՝ նշելով, որ Եվրոպան նրանց համար ապահով ապաստարան է, ինչը վիրավորական է թուրք ազգի համար:
Վերջում Թուրքիայի նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի ոստիկանությանը՝ անձնվեր աշխատանքի համար: