Պուտինը և Էրդողանը հանդիպել են Համբուրգում


13:20 , 8 հուլիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Համբուրգում. հայտնում է РИА Новости-ն:

Պուտինը նշել է, որ սիրիական հակամարտությունում և այդ երկրում ահաբեկիչների դեմ պայքարում զգալի առաջընթաց կա, այդ թվում` Թուրքիայի ղեկավարության ջանքերի շնորհիվ: ՌԴ նախագահը նշել է, որ Էրդողանի դիրքորոշման շնորհիվ իրավիճակը Սիրիայում հաջողվել է դեպի լավը փոխել:

Պուտինը նաև նշել է, որ վերջին ժամանակներում շատ բան է արվել երկկողմ հարաբերությունների լիաֆորմատ զարգացման համար: