Հարևանը ոստիկաններին հայտնեց, որ բակում ապօրինի ատրակցիոն են տեղադրել․ տեսեք, թե ինչ էր դա իրականում


05:34 , 8 հուլիս, 2017

ԱՄՆ Անկախության օրը ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Աշվիլլ քաղաքի ոստիկանական բաժանմունք ահազանգ ստացվեց, որ տեղի տներից մեկի մոտ հարևանները «ապօրինի ու ինքնաշեն» ատրակցիոն են պատրաստել և զվարճանում են:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերեցին այդ «ապօրինի» ատրակցիոնը, և որպեսզի համոզվեն, որ դա անվտանգ է, հենց իրենք էլ երեխաների հետ փորձարկեցին դա: