Եթե տվյալ միջոցառումը հայկական/հայաստանյան լինելու հավակնություն ունի, ապա առնվազն չպետք է մարգինալիզացվի


23:40 , 7 հուլիս, 2017

Թերևս ես էլ արտահայտվեմ ԼԳԲՏ կինոները «Ոսկե ծիրանում» չցուցադրելու վերաբերյալ: Ես կարծում եմ, որ եթե տվյալ միջոցառումը հայկական/հայաստանյան լինելու հավակնություն ունի, ապա առնվազն չպետք է մարգինալիզացվի:

Մարգինալիզացիան էլ մեծամասնությանը հակադրվել է նշանակում, իսկ տվյալ պարագայում, ըստ որոշ ամերիկյան հարցումների, բնակչության 98 տոկոսի համար խիստ մերժելի երևույթի քարոզի հարթակ դառնալը միանշանակորեն մարգինալիզացիա է:

Բայց խրտնած լիբեր-ֆաշիստներին էլ հուշեմ, որ իզուր են փառատոնի կազմակերպիչներին քլնգում, որովհետև նրանք թարսի պես ասում են, որ շատ ափսոսում են, պարզապես սրահ տրամադրողները թույլ չեն տվել, թե չէ իրենք շատ կուզենային:

Հ.Գ. Մենակ ֆիզիկայում չէ, որ ցանկացած ազդեցություն առաջացնում է հավասար ուժով հակազդեցություն: Որքան ավելի ինտենսիվ են քարոզում 98 տոկոսի համար մերժելի երևույթը, այնքան ավելի մեծ է 98 տոկոսում ծայրահեղական կոնտր-մարգինալ շերտերի ձևավորումը: Մի՛ բզբզացեք մեծամասնության դեմ։