Բնակարանում հայտնաբերվել է Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» դին


23:02 , 7 հուլիս, 2017

Այսօր հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորյունի փողոցի 5 շենքի 43 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով, փրկարար ծառայության ավագ լեյտենենտ Ահարոն Ղազարյանի գլխավորությամբ: Փրակարարները ընթերականների ներկայությամբ բացելով տան դուռը, հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամադրու դի:

Այս պահին նշված հասցե են ժամանում ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հավանաբար դեպքի վայր կժամանեն նաև Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանն էր, ով մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան: Թե ինչն է եղել Ա. Վարդանյանի մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո: