Վրաերթի ենթարկվելուց 10 օր անց 24-ամյա երիտասարդը մահացել է


21:55 , 7 հուլիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Հունիսի 26-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոլդովական փողոցի թիվ 48 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 24-ամյա երիտասարդի: 

Վարորդը և վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: 
Հուլիսի 6-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում վրաերթի ենթարկված երիտասարդը՝ 1993 թ. ծնված Գագիկ Մարգարյանը, գիտակցության չգալով, մահացել է:
 
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «ՎԱԶ-21723»-ը վազանց կատարելու ժամանակ բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, դուրս եկել մայթեզր և վրաերթի ենթարկել Գ.Մարգարյանին:
Կատարվում է քննություն