Ապատեղեկատվության զոհ մի դարձեք


14:43 , 7 հուլիս, 2017
Հարգելի ՖԲՀ ընկերներ, ապատեղեկատվության զոհ մի դարձեք։
Ադրբեջանական ֆեյսբուքյան օգտատերերը, հայկական տվյալներով կեղծ հաշիվներն ու ադրբեջանական քարոզչամեքենայի համար աշխատող լրատվական ռեսուրսներն ապատեղեկատվական նյութ են տարածում, թե իբր երեկ՝ ժամը 17։15-ին, Արցախի պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Կառլենի Մարտիրոսյանը։ 
Թշնամու քարոզչամեքենայի կողմից տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԶՈՀԵՐ ՉՈՒՆԻ։
Այդ լուրը տարածողներին կարող եք վերապահումով մոտենալ, և թող դա ազդակ լինի վերջիններին դիտարկելու որպես ադրբեջանցի կամ ադրբեջանական կողմի համար աշխատող։